Ձեզ մոտ չի ստացվի այս հեղափոխությունը վերածել ցասումի, զայրույթի հեղափոխության․ Նիկոլ Փաշինյան
Դուք ուզում եք ամեն ինչ անել, որ այս հեղափոխությունը դառնա ցասումի, զայրույթի հեղափոխություն, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Էջմիածնի տոնին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով այն քաղաքական ուժերին, որոնց դուր չի գալիս երկրում ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը նշեց, որ այսօր երկրում օրինականություն է հաստատվել, սակայն դեռ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց վատ են զգում, որ ժողովուրդն իրեն լավ է զգում։
«Նրանք դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, նրանց մտքով դեռ անցնում է, որ կարելի է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից։ Ես չեմ ուզում ասել, որ այդ մարդկանց ուղղակի հուսախաբություն է սպասվում, այդ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, որ այդ կոռուպցիոն համակարգը որեւէ շանս չունի։ Ես այդ քաղաքական ուժերին ուզում եմ ասել, որ պետք չէ վատ զգալ նրանից, որ ժողովուրդն իրեն լավ է զգում։ Դուք կարող եք միանալ ժողովրդին, հանձնվել այդ հաղթանակի առաջ, որովհետեւ սա սիրո եւ համերաշխության հաղթանակ է։ Դուք ուզում եք ամեն ինչ անել, որ այս հեղափոխությունը դառնա ցասումի, զայրույթի հեղափոխություն, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու, որովհետեւ Հայաստանում հաղթել է սերն ու միասնությունը եւ որեւէ մեկը չի կարող խաթարել այս միասնությունը»։
Փաշինյանն ափսոսանք հայտնեց, որ որոշ քաղաքական ուժեր այսօր քայլում են դեպի պատմության աղբանոցը․ «Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ետ կանգնեք ձեր այդ ճանապարհից, դուք կարող եք ետ կանգնել ձեր այդ ճանապարհից։ Հին հայկական ասացվածք կա, ասում է՝ ով ինչ անի, իրեն կանի։ Այսօր շատ են բողոքում, թե Հայաստանում բռնապետություն կհաստատվի, սակայն Հայաստանում ոչ մեկ չի կարող բռնա պետական ռեժիմ հաստատել, բայց եթե որեւէ մեկի մտքով կանցնի Հայաստանում բռնապետություն հաստատել, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաեւ «Սանիթեքի» աղբանոցներում»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս