Վարչապետի թիմում կա հակասություն
Գագիկ Ծառուկյանի հետ ԲՀԿ քաղաքական թիմը քննարկել է ներկուսակցական հարցեր, կոնկրետ պատգամավորների առաջադրանքներ, ներքին հարցեր, որոնք հանրության դատին հանձնում են, երբ լինում է վերջնական որոշում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը։
Հարցին՝ փոփոխություն կա՞ ԲՀԿ դիրքորոշման մեջ, քանի որ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը արտահերթ ընտրությունները պահանջում է՝ դեկտեմբերին, ուրեմն կլինի դեկտեմբերին, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ, որեւէ փոփոխություն չկա, կարծում եմ, պարոն Ծառուկյանը նկատի ուներ, որ կառավարությունը չպետք է շեղվի իր իսկ սահմանած խաղի կանոններից։ Կառավարության ծրագրում հստակ գրված էր, որ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում, մեկ տարին լրանում է հունիսի 1–ին»։
Ո՞ւմ նկատի ուներ Ծառուկյանը, երբ ասում էր՝ վարչապետը հակահեղափոխականներ թող իր թիմում ման գա, ԲՀԿ պատգամավորը պարզաբանում է՝ պարոն Ծառուկյանը անուններ չի տվել, ինքն էլ իրավունք չունի.
«Բայց այն, որ իրենց թիմում կա հակասություն, դա ակնհայտ է։ Օրինակ, վարչապետն ասում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են, քանի որ օտարերկրյա ներդրողները վախենում են կայունության ցածր աստիճանից, ի դեպ, մեզ մոտ հարց է առաջանում, թե այդ ովքե՞ր են, ի՞նչ կազմակերպություններ են, լավ կլիներ վարչապետը հրապարակայնացներ, բայց վարչապետի գլխավոր խորհրդականը հայտարարել է, որ ներդրողները կապ չունեն ընտրությունների հետ»։
Ծառուկյանը նաեւ հայտարարել էր, որ կհանդիպի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ չգործակցած արտախորհրդարանական ուժերի հետ. ի՞նչ օրակարգով՝ հարցին, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց՝ օրակարգը ավելի ուշ կներկայացնեն։
Ճշտող հարցին՝ արդյո՞ք ընտրություններից առաջ դաշինքը ընդլայնելու նպատակ ունեն, ԲՀԿ պատգամավորն ասաց՝ հանդիպումների ենթատեքստը զուտ քաղաքական չէ։
«Մենք պիտի լսենք մարդկանց, ի վերջո, տարի ու կես առաջ լսել ենք, փոխվել են որոշակի հանգամանքներ, վիճակ է փոխվել, այս փոխված իրավիճակում պետք է տեսնենք նրանք ինչ հանձնարարական ունեն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին, կուսակցություններին։ Եվ չի կարելի ասել, որ եթե այս կամ այն քաղաքական ուժը այս պահին ԱԺ–ում չէ, ուրեմն նրա կարծիքը չի հետաքրքրում, մեզ բոլորի կարծիքն էլ հետաքրքրում է։ Հարգում ենք քաղաքական անբասիր անցյալ ունեցողների լսված լինելու իրավունքը»,–ասաց Գեւորգ Պետրոսյանը։
Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպելու եւ արտահերթ ընտրությունների մասին բանակցելու պայմանավորվածությունը ուժի մեջ է, թե ոչ՝ հարցին, Պետրոսյանը պատասխանեց. «Պետք է լինի առաջարկ, ինչի՞ն համագործակցենք մենք։ Պետք է վարչապետը ներկայացնի, մենք էլ քննարկենք, այդ պայմաններում միայն կարող ենք ասել՝ կարո՞ղ ենք բանակցել, թե՞ ոչ»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը