ՀՀ-ում չկա որեւէ անհատ, որ կասի՝ ես եմ Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետ դառնում. Արամ Սարգսյան
Ներկա քաղաքական կուսաակցություններից եւ ոչ մեկը չէր պնդում, որ խորհրդարանը պետք է գործի մինչեւ 2022 թվականը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Ես էլ երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի, այդտեղ բանակցության խնդիր չկար ուղղակիորեն: Երկվա հանդիպմանն ժամանակ կողմերը փորձեցին ճշտել միմյանց տեսակետները, ճշտել տեղի ունեցածը, ինչը տարավ էդ զարգացումներին: Ակնհայտ դարձավ, որ ներկա քաղաքական կուսաակցություններից եւ ոչ մեկը չէր պնդում, որ խորհրդարանը պետք է գործի մինչեւ 2022 թվականը: Բոլորն էլ հստակ ամրագրեցին, որ քաղաքական ճգնաժամ կա, եւ այդ քաղաքական ճգնաժամի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով է»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, ժամկետների հարցում էր, որ կողմերն ունեին տարբերություններ. «Վարչապետի համար էդ ժամանակը ինչքան շուտ, էնքան քաղաքական առումով, եւ վտանգների առումով, երկրի առումով շատ ավելի նպատակահարմար, բայց ինքը նաեւ հիմնավորում էր էդ ժամանակը, Ֆրանկոֆոնիայի համաժողովն անցկացնելու, որից հետո նոր իր հրաժարականը ներկայացնելով՝ 2 անգամ ԱԺ-ն մերժելուց հետո արտահերթ ընտրությունների են գնում եւ դեկտեմբերին դա տեղի է ունենում:
Մյուս ուժերն ուզում էին ասել, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ են պետք եւ դրա համար ժամանակ է պետք, եւ խնդիրներ կան մեծամասնականի, համամասնականի ցուցակների, բացի եւ փակի առումով: Էստեղ վարչապետն ասաց, որ ինքը կարող է այդ խնդիրներում զիջումների գնալ, եթե կողմերը համաձայնվեն դեկտեմբերին անցկացնել: Կողմերն էլ ասացին, չէ, որ ժամանակի առումով մենք գտնում ենք, որ մեր մոտեցումներն են ճիշտ, ոչինչ չենք կորցնի եթե մի քիչ ավելի ժամանակ ծախսենք եւ այդ օրենքների վրա ավելի լավ աշխատենք եւ ժամանակի առումով որեւէ ընդհանուր հայտարար չի եղել»,- պատմեց Արամ Սարգսյանը:
Նրա խոոսքով՝ երկրում կա քաղաքական ճգնաժամ եւ դրա հանգուցալուծում արտահեթ խորհրդարանական ընտրություններն են. «Ես համարում եմ, որ քաղաքական ճգնաժամ կա, որի շուտափույթ լուծումը շատ ավելի շահեկան է, քան մի քիչ ավելի երկար ընտրական օրենսգրքի վրա աշխատելը: Էս կասկածելի իրավիճակը, երեկվա էդ քվեարկությունը որը տեղի ունեցավ երեկոյան ժամին առանց «Ելք» դաշինքի պատգամավորներին տեղյակ պահելու, որոշակի խնդիրներ են առաջացնում, կասկածներ հետոյի համար: Այս վիճակը ոչ ընկալելի, ոչ ընդունելի եւ վտանգավոր եմ համարում մեր երկրի քաղաքական դաշտի համար: Դեկտեմբերը ամիսը գտնում եմ, որ հնարավոր ժամկետ է, հանգիստ կարելի է հասնել դրան նաեւ ընտրական օրենսգիրքը քննարկելով ու լուծումներ տալով, ես կողմ եմ հնարավորինս արագ ընտրություններին»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ երեկ ԱԺ-ում ընդունված օրենքի նպատակը մեկն էր, որ դրա ընդունմամբ վարչապետի հրաժարականով արտահերթ ընտրություններին հասնելը դարձնել դժվար կամ դընդհանրապես բացառել:
Արամ Սարգսյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու ունի եւ այդ մասին երեկվա քննարկման ժամանակ հայտարարել է նաեւ ՀՀԿ-ն:
«ՀՀ-ում չկա որեւէ անհատ, որ իր վրա կվերցնի պատսխանավությունը եւ կասի՝ ես եմ Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետ դառնում եւ չկա որեւէ քաղաքական ուժ, ով թեկնածու կառաջադրի»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, 67 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք»-ի պատգամավորների, թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։
Դրանից հետո Փաշինյանը այդ երեք ուժերին անվանել է հակահեղափոխականներ, եւ ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական բոլոր 6 նախարարներին աշխատանքից ազատելու առաջարկություն ներկայացրել ՀՀ նախագահին: Վերջինս հրամանագրերը արդեն ստորագրել է: Փաշինյանի կոչով քաղաքացիները շրջափակել էին ԱԺ շենքը: Վարչապետը ԱԺ քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների հարցով բանակցությունները կշարունակի հոկտեմբերի 3-ին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը