Սասուն Միքայելյանն արդեն խոսում է հնարավոր արյունահեղությունից
20 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովուրդն իր ձայնն է ունեցել, սա չի անցնելու, սա տանելու է արյունահեղության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ արտահերթ նիստից հետո հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Իրենց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս, առանց մտածելու: Ինչ-որ հրահանգ են կատարում, ինչ-որ բաներ ունեն, որ չեն ուզում կորցնել: Սա բանդա ա, ուզում են ինչ-որ բան անել, բայց չի ստացվելու: Սա քվեարկություն չէր, գաղտագողի գիշերով «ռազվեդգրուպա» մտավ, գաղություն արեցին: Սրանք չեն կարողանում հաշտվեն, որ ժողովուրդը հաղթել ա, պետք ա թողնեն գնան»,-հայտարարեց նա:
Իր հերթին, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս օրինագծի նպատակն է, որ վարչապետի հրաժարականի պարագայում ԱԺ-ն ցրելու ընթացակարգը խափանվի:
«Իրենք ասում են՝ տենց բան չկա, դա մի ուժ է արել, մյուս ուժերը կապ չունեն: Հիմա տեսանք, որ բոլոր ուժ-երը կապ ունեն, բացի «Ելք»-ից: Օրենքն ընդունվեց, բայց Սահմանադրությունը հստակ ասում է, որ եթե հրաժարականից հետո 14 օրում վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն օրենքի ուժով ցրվում է: հետեւաբար, այս օրենքը, որ իբր սրանով կընդհանտեն նիստը եւ կպահեն այդ ժամկետը, այն ուժ չունի: Այն իրավիճակը չի փոխելու»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ դեռ օրենքը պետք է ստորագրվի, ուժի մեջ մտնի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ Ազգային ժողովը 57 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագիծը։ «Ելք» խմբակցության պատգամավորները, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, չեն գրանցվել։
Նշենք, որ արտահերթ նիստը տեւեց մի քանի րոպե, պատգամավորները քվեարկեցին ձեռքով, քանի որ Լենա Նազարյանը հավաքել էր քարտերը։
Նշենք, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը