Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կհաստատվի, եթե ոչ Հայաստանում, ապա Եվրոպայում. Էդվարդ Ֆիցջերալդ
Ռոբերտ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն, եւ այն պահանջը, որ ինքն անձեռնմխելի է, կհաստատվի. եթե ոչ Հայաստանում, ապա Եվրոպայում՝ միանշանակ: 168.am-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը:
«Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որը հաստատեց, որ նախագահն ունի անձեռնմխելիության իրավունք, վարչապետ Փաշինյանը մեղադրեց Քոչարյանին մարդասպանության մեջ եւ ուղղակի սպառնաց Վերաքննիչ դատարանին։ Երբ բարձրաստիճան պաշտոնյան նմանատիպ հայտարարություններ է անում, այն դեպքում, երբ դեռ դատարանի որոշում չկա, ուղղակիորեն խախտում է անմեղության կանխավարկածը»,- ասել է անգլիացի փաստաբանը:
Նրա խոսքով՝ չնայած Վերաքննիչ դատարանի որոշումը եղել է վերջնական եւ պարտադիր, իրավապահ մարմինները հրաժարվում են վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, կալանք են դրել նրա հաշիվների, անձնական գույքի վրա. «Ո՞րն է այդ իրավական հիմքը։ Դատարանն ասում է, որ նախագահն անձեռնմխելի է, բայց քննչական մարմինները շարունակում են նման գործողություններ կատարել, ո՞րն է հիմքը։ Դու չես կարող այդ որոշումները կայացնել, եթե դրա վերաբերյալ հիմք չունես»:
Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի կայացրած առաջին վճռից հետո Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե այդ գործով բոլոր դատավորները պետք է հրաժարական տան եւ գնան տներով, անգլիացի փաստաբանը նշել է, որ վարչապետը նման հայտարարություն անելու իրավունք չուներ:
«Եթե երաշխավորում ենք դատարանների անկախությունը, ապա որեւէ տեսակի սպառնալիք, միջամտում, հայտարարություն չպետք է լինի, դա իրավունքի գերակայության հիմնական պայմաններից է։ Ես տեսնում եմ սպառնալիք Հայաստանի իրավական անվտանգությանը: Իրենք կարող են բողոքարկել այդ որոշումները, դա իրենց իրավունքն է, բայց իրավունք չունեն սպառնալ դատարաններին։ Այն փաստը, որ գործադիր մարմնին դուր չի եկել այդ որոշումը, չի նշանակում՝ նմանատիպ հայտարարություններ կամ գործողություններ պետք է անել»,- պնդել է Ֆիցջերալդը։
Նա հույս է հայտնել, որ արդարադատությունը կկայանա հայկական դատարանների կողմից, իսկ եթե ոչ, պաշտպանական թիմն իրավունք ունի դիմել ՄԻԵԴ:
Ինչ վերաբերում է նախկին նախագահի՝ արդար դատաքննության եւ ազատության իրավունքի հնարավոր խախտմանը, փաստաբանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանին քրեորեն հետապնդում են գործողության համար, որն ինքը պետք է կատարեր՝ որպես ՀՀ նախագահ գործելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում:
«Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրության վերաբերյալ կայացրած որոշումը չի կարող դիտվել որպես քրեորեն պատժելի արարք։ Արտակարգ դրություն հայտարարելը համարել սահմանադրական կարգի տապալում անընդունելի է և սխալ։ Երկրորդ՝ քաղաքական մոտիվներն ակնհայտ երևում են տվյալ քրեական գործից։ Երրորդ՝ Ռոբերտ Քոչարյանին քրեորեն հետապնդում են գործողության համար, որն ինքը պետք է կատարեր՝ որպես ՀՀ նախագահ գործելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Ընդհանրապես մերժել են, չեն ընդունում Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության իրավունքը»,- ասել է նա:
Ըստ պաշտպանի՝ պետք է հաշվի առնել նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որտեղ, Ֆիցջելարդի խոսքով, ակնհայտ երեւում է, որ ուղղակիորեն ազդեցություն է եղել առաջին ատյանի դատարանի դատավորի նկատմամբ. «Հեռախոսային խոսակցությունից պարզ է դառնում, որ ԱԱԾ պետը միջամտել է արդարադատության կայացմանը, մասնավորապես՝ կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, չնայած դատավորը համարում է, որ բավարար հիմքեր չկան: Այդ հայտարարությունն ու այդ գործողությունները շատ մտահոգիչ են»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը