Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մերկ մարդիկ նետվել են Հյուսիսային ծովը (Տեսանյութ)
Բրիտանական Դրերիջ ծոցում բարեգործական լողին ռեկորդային թվով նուդիստ է մասնակցել, գրում է lenta.ru-ն:
Մերկ մարդիկ հավաքվել են Հյուսիսային ծովի ափին առավոտյան ժամը 5-ի սահմաններում: Արևածագին նրանք սպասել են մոտ 2 ժամ: Հենց արևը ծագել է, ավելի քան 600 մարդ բացականչություններով մտել է սառցե ջուրը:
Բարեգործական լողի կազմակերպիչ Ջաքս Հիգգինսոնը հայտարարել է, որ Դրերիջում լողը միշտ նվիրված է եղել աշնանային գիշերահավասարին, սակայն այս տարի նուդիստներն առաջին անգամ ծովն են նետվել մի քանի ժամ առաջ այն պահից, երբ արևը կհատեր երկնային հասարակածի հարթությունը:
2012 թվականից անցկացվող միջոցառումն օգնել է ավելի քան 30.000 ֆունտ ստեռլինգ հավաքել, որոնք ուղղվել են հոգեկան խանգարումներով մարդկանց օգնությամբ զբաղվող հասարակական կազմակերպությանը:
Նախորդ տարի այս բարեգործական լողին մասնակցել է մոտ 400 մարդ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը