Արդեն լավ եմ ինձ զգում, ուզում եմ դուրս գրվել. «Հաց բերողը» տեղափոխվել է հիվանդասենյակ
Երեւանի «Արմենիա» ԲԿ-ում գտնվող, «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի հիվանդասենյակը մարդաշատ էր: Հիվանդասենյակի անկյունում գտնվող մահճակալին պառկած «Հաց բերողն» իր կատակներով եւ ժպիտով էր փորձում փարատել իրեն տեսակցության եկած հարազատների անհանգստությունը: 25 օր տեւած հացադուլից հետո Արթուր Սարգսյանը համեմատաբար կազդուրվել է, բայց բժիշկների պնդմամբ դեռ պետք է մնա բժիշկների հսկողության տակ: Չնայած այսօր է Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել հիվանդասենյակ, նա հուսով է՝ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից եւ կվերադառնա տուն:
Նրա խոսքով՝ իրեն արդեն լավ է զգում, ինքնազգացողությունը բավարար է, կարողանում է նորմալ սնվել:
«Արդեն լավ եմ ինձ զգում, ինքնազգացողությունս լավ է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Հաց բերողը»՝ նշելով, որ գոհ է հիվանդանոցում իրեն ցուցաբերված բուժօգնությունից :
Արթուր Սարգսյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի Աղեստամոքսային բաժանմունքում:
Արթուր Սարգսյանի խափանման միջոցը մարտի 6-ին դատախազի որոշմամբ փոփոխվել էր, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:
Լուսանկարը Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...