Արթուր Վանեցյանը հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի զրույցի գաղտնալսման գործով։ Տեղեկությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում հաստատեց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ չի միջամտում ձայնագրության հետ կապված՝ պաշտոնական լիազորությունների հնարավոր անցման դեպքով հարուցված քրեական գործի քննությանը։
«Կա հարուցված քրեական գործ պաշտոնական լիազորություններն անցնելու մասով: Ես առհասարակ չեմ խառնվում այդ գործին։ Մենք մեր գործն օպերատիվ մասով անում ենք, իսկ օպերատիվ տվյալները, ինչպես գիտեք, հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ աշխարհի շատ երկրներում են ձայնագրություններ եղել, և տեխնիկայի այս դարում հնարավոր է խոցելի տեղ լիներ։
«Այն, ինչ ես խոսում եմ հեռախոսով, կարող եմ պատասխան տալ իմ ցանկացած ասածի ու արածի մասին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գատնալսման փաստով հարուցված է երկու քրեական գործ. մեկը՝ հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու, իսկ մյուսը՝ պաշտոնական լիազորությունների անցման դեպքի կապակցությամբ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը