ՕԵԿ-ը Նիկոլ Փաշինյանի կողքին է եւ պահանջում է արտահերթ ընտրություններ
«Նախօրեին տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց եւ մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսեւորումների կապակցությամբ, այդուհանդերձ Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները:
Կուսակցությունը իր երախտագիտությունն է արտահայտում բոլոր լրատվամիջոցներին եւ լրագրողներին քարոզարշավի ակտիվ եւ համակողմանի լուսաբանման համար:
Կուսակցությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում նաեւ ՕԵԿ քարոզարշավին մասնակցած բոլոր քաղաքացիներին, մեր ընկերներին, աջակիցներին եւ համախոհներին եւ որ ամենակարեւորն է մեր ժողովրդին եւ երեւանցիներին` քարոզարշավին իրենց ակտիվ մասնակցության համար: Բոլոր քաղաքական ուժերին մաղթելով հաջողություններ առաջիկա մրցապայքարում, ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ Օրինաց երկիր կուսակցությունը, որպես հեղափոխությանն աջակցած քաղաքական ուժ առաջիկա ընտրությունները դիտարկում է իբրեւ կարեւորագույն քաղաքական հանգրվան` անջնջելի դարձնելու համար հեղափոխության հաղթանակը:
ՕԵԿ-ը եղել եւ մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու, ինչպես նաեւ մարտի մեկի հանցագործությունը մինչեւ վերջ բացահայտելու գործում: Մենք նաեւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը կհանդիսանա կարեւորագույն հենարան հետհեղափոխական Հայաստանում արմատական բարեփոխումների իրականացման համար»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը