Դարակազմիկ հեղաշրջում, թե՞ անսպասելի ընթացք
Թավշյա հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում քաղաքական կրքերը քաղաքական արենան թավիշով պատելու միտում դեռ չունեն: Կարծիքները տարբեր են, հակադիր բևեռներից և նույնիսկ խիստ հակասական:
Քաղաքական օրակարգը դարձել է հասարակության թիվ մեկ թեման՝ խոսելու, սեփական կարծիքը դիմացինի պարանոցին հնարավորինս ամուր փաթաթելու և վերջում խոհարարական գլուխգործոց՝ աջաբսանդալ սարքելու:
Դիպլոմավորված խոհարարները՝ քաղաքագետները, Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների մասին տասձվանի տորթ թխելու զգուշավորությամբ են մոտենում ու խոսում. տորթը կարող է բարձրանալ, կարող է այդպես էլ մնալ կաթսային կպած:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության մասնակիցները Երևակ ակումբում այս անգամ հասարակության լայն շերտերին հուզող թեմա էին քննարկում. նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները:
Թեմային մասնակցում էին տարբեր մասնագիտություն ու հետաքրքրությունների տարբեր շրջանակ ունեցող քաղաքացիներ և թեմայի հետ անմիջական աղերսներ ունեցող մասնագետներ:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը թավշյա հեղափոխությունը դարակազմիկ երևույթ է համարում հայերիս համար: Հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են, ովքեր իրականացրին խաղաղ, անարյուն և նույնիսկ աշխարհի համար անսպասելի հեղափոխության նման օրինակ: Նավասարդյանը հեղափոխության հենց առաջին օրից ողջունել է այն՝ համարելով, որ ներքին հեղափոխությունը արտաքին քաղաքական դաշտում բոլորովին նոր էջ կարող է բացել մեզ համար:
Մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, կարծում է, որ մենք գնում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետքերով. այնտեղ ինֆորմացիայի սխալ արտահոսք կա: Արման Նավասարդյանը թեմայի կարճառոտ բանաձևումը հետևյալ կերպ տվեց. թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով չեն անում:
Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը արտաքին քաղաքականությունը համարեց ներքին քաղաքականության շարունակություն: Նրա կարծիքով ներքաղաքական լարվածության թոթափումը կօգնի նաև արտաքին քաղաքական դաշտում: Իսկ ահա երկիրը սևերի և սպիտակների բաժանելը մեզ լավ բանի չի բերի:
Քննարկումն անցավ ակտիվ հարց-պատասխանի ֆորմատով, որի ընթացքում քաղաքական դաշտի դիպլոմավորված խոհարարները՝ քաղաքագետները, խոհարարական իրենց բաղադրատոմսերը ամենայն լրջությամբ թելադրեցին ունկնդիրներին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը