ՕՐՕ դաշինքի նախընտրական հավաքը Բարեկամավանում (լուսանկարներ, տեսանյութ)
Նոյեմբերյանից հետո «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Տավուշի մարզի Բարեկամավան գյուղ։
Դաշինքի անդամները ջերմ ընդունելության են արժանացել բնակիչների կողմից, որոնք երախտագիտություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որ տարիներ շարունակ իրենց կողքին է եղել և ամեն հարցում օգնություն ցուցաբերել։
–Տարիների ընթացքում ձեր կողքին ենք եղել և Հայաստանի բոլոր բնակավայրերի կողքին ենք լինելու ու փորձելու ենք օգնել,–ասել է Ս. Օհանյանը։
Տավուշի մարզում ՕՐՕ դաշինքից առաջադրված պատգամավորության թեկնածու, Բարեկամավանի նախկին գյուղապետ Գարիկ Աբազյանն ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում, երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, միշտ եղել է բարեկամավանցիների կողքին կանգնած, իրենց թիկունք է եղել, օգնության հասել ամենատարբեր հարցերում, և իրենք երախտապարտ են նրան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դաշինքի անդամներն այցելել էին Նոյեմբերյան։
7or.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը