Վարդան Օսկանյան. «Իրոք ուզում ենք երկրում իրավիճակ փոխել»
Այսօր՝ հունվարի 27–ին, տեղի է ունեցել Հայաստանի դեմոկրատական կուսակցության 8–րդ համագումարը, որին ներկա է գտնվել նաև «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
Իր ելույթում նա նշել է, որ այսօր «Համախմբում» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության ճանապարհները հատվում են և այդ ճանապարհին իրենց մեկ բան է միացրել՝ նվիրումը երկրին, սերը հայրենիքին և հավատը երկրի ապագային։
–Կարծում եմ այսօր, առավել քան երբեք, այդ նվիրումները մեզ ավելի մոտեցրել են,–հայտարարել է Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդին պետք է երկրում ստեղծված մտահոգիչ իրավիճակից դուրս գալու լուծումներ առաջարկել։
–Ամենակարևորը, որ մենք կարողանանք ժողովրդին վստահեցնել, որ ոչ միայն ի վիճակի ենք, այլ նաև անկեղծ ենք մեր նպատակներ մեջ, որ մենք իրոք ուզում ենք երկրում իրավիճակ փոխել,–ընդգծել է Վարդան Օսկանյանը։
Նա նշել է, որ նախորդ տարվա ընթացքում տնտեսությունը աճել է ընդամենը կես տոկոսով, գուցե և անկում է ապրել, այսինքն՝ ներկայիս իշխանությունները բոլոր ոլորտներում տապալել են ամեն ինչ և իրենց սպառել են։
–Արտագաղթը, կաշառակերությունը, աղքատությունը, անարդարությունը, որ տիրում է այսօր, իրենց արտացոլումն են գտնում այլ երևույթների մեջ, որոնք ազդում են մեր երկրի հեղինակության վրա։ Մենք այս ամենից հետո ակնկալենք, որ տնտեսությունը կկարողանա՞նք զարգացնել, դրսից կկարողանա՞նք ներդրումներ ներգրավել, որ սփյուռքը իսկապես հետաքրքրված կլինի՞ իր հայրենիքով՝ սա արդեն իլյուզիա է։ Այս խնդիրներն են, որ այսօր մեզ միացրել են՝ ի լրումն մեր հավատի, նվիրումի, ապագայի և մեր երկրի նկատմամբ,–եզրափակել է Վարդան Օսկանյանը։
7or.am


















































«Ուրվագիծ» հաղորդման հյուրը Վարդան Օսկանյանն է
Ժողովրդին հուզող 4 խնդիր կա, որի լուծումը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում. Վարդան Օսկանյան
Ինչ են առաջարկում Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը միանում է ստորագրահավաքին
Սեյրան Օհանյանի վճռական քայլը
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը