Ադրբեջանն արձագանքել է Ալիեւի որդու ծառայության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Ադրբեջանի իշխանությունները պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու զորակոչման հետ. «Արդեն առաջին անգամ չէ, որ Հայաստանի վարչապետը ոչ տեղին և անհեթեթ հայտարարություններ է անում՝ կապված Ադրբեջանի ներքին հարցերի հետ: Նախևառաջ դա վկայում է այն մասին, որ Փաշինյանը պատահական անձ է և միջազգային քաղաքականության մասին պատկերացում չունի: Փաշինյանը պարբերաբար քիթը մտցնում է Ադրբեջանի ներքին գործերի մեջ:
Ցանկանում ենք նշել, որ եթե Ադրբեջանը սկսի միջամտել Հայաստանի ներքին գործերին, ապա Փաշինյանի իշխանությունը երկար չի շարունակվի: Դրա ապացույցն է Սարգսյանի բռնապետության անկումը: Պարզապես ներկայիս պայմաններում Փաշինյանի վարչակազմի անկումն Ադրբեջանին ձեռնտու չէ: Հայաստանում որքան ավելի երկար շարունակվի Փաշինյանի բռնապետությունը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենա այդ երկիրը»,– հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը:
Աղբյուրը՝ asekose.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո