«Հերիք չի՞ էդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին»
Խորհրդարանն ունի լիազորություններ, խորհրդարանի գործունեությունից վախենալ պետք չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Պատգամավորը շեշտեց՝ Գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի կողմից առերեւույթ պաշտոնական լիազորություններն անցնելու հարցով քրեական գործի հարուցման լուրից հետո իշխանական քարոզիչներն ու մի քանի միամիտ մարդիկ սոցցանցերում գրում էին, որ սա այն Հայաստան է, որտեղ երազում են ապրել, սակայն իրականությունն այլ է․ «Պարզեցինք՝ ինչո՞ւ է հարուցվել գործը։ Գործը հարուցվել է բացառապես կանխելու եւ խոչընդոտելու համար Ազգային ժողովի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը։ Ինչի՞ց եք վախենում, պարոնա՛յք։ Ինչի՞ց եք վախենում, երբ ափալ-թափալ, նիստից մի օր շուտ, գիշերը գործ եք հարուցում: Հերիք չի՞ էդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին»:
Նա կարծիք հայտնեց, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այն պետք է ունենա մի քանի սկզբունք․ «Առաջինը՝ մաքսիմալ թափանցիկություն՝ բոլոր նիստերը պետք է առցանց հեռարձակվեն, երկրորդ՝ չվախենալ անուններից եւ կանչել ու հարցաքննել բոլորին, ում ուզեն՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, Յուրի Խաչատուրովով վերջացրած, երրորդ՝ պետք է գտնել ճշմարտությունը, որքան էլ ծանր այն լինի անհատների, քաղաքական ուժերի կամ հասարակության համար»:
«Քարոզչական հնարքները եւ շինծու արդարադատության մանիպուլյատիվ տեղեկատվական տեխնոլոգիաների արգասիքը մի բերեք խորհրդարան։ Խորհրդարանի իրավաբաններն ու պատգամավորները գտել են փայլուն ձեւը, թե ինչպես շրջանցել երեկ դրված այդ արգելքը»,-եզրափակեց պատգամավորը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները: Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը