Արարատի մարզպետի հերթական որոշումը. հիմա էլ աշխատանքից ազատում են թոշակառու մանկավարժներին
Արարատի մարզպետի կողմից դպրոցների տնօրեններին տրված կարգադրությունը՝ աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին, հակասահմանադրական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Դիանա Գրիգորյանը:
«Արարատի մարզպետի կողմից դպրոցների տնօրեններին տրված կարգադրությունը՝ աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին, հակասահմանադրական է:
Մարզպետ Գարիկ Սարգսյանն անցել է ՀՀ օրենսդրական նորմերի, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատություններրի լայնամաշտաբ ոտնահարման, որի հարգման ու պաշտպանության պարտականությունը կրում է Սահմանադրության ուժով ի պաշտոնե»,- գրել է իրավաբանը:
Մինչ այդ էլ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում մարզի Մրգավետ համայնքի դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Հակոբյանը դիմում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ դժգոհելով 63 տարեկանն անց մանկավարժներին աշխատանքից ազատելու որոշման դեմ:
«Այս դպրոցում ես աշխատել եմ շուրջ 40 տարի: Այսօր առավոտյան ներկայանում եմ դպրոց՝ աշխատանքի, իմ տնօրենը կանչում է ինձ եւ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ինձ ազատում է աշխատանքից՝ ասելով, որ վաղվանից չեմ կարող աշխատել: Ինչո՞ւ: Պարոն նախարար Արայիկ Հարությունյան, արդյո՞ք Ձեր հրահանգով է այս բոլորը կատարվում: Մի՞թե մենք ձեզ այլեւս պետք չենք, մի՞թե մենք այս հասարակության լիարժեք անդամները չենք եւ այլեւս այս երկրին պետք չենք: Մի՞թե մենք իրավական պետությունում չենք աշխատում, որտեղ կարող են պաշտպանված լինել նաեւ թոշակառուների շահերը: Խնդրում եմ Ձեզ, պարո՛ն նախարար, այդ հարցին լուծում տվեք»,- տեսանյութում ասում է ուսուցչուհին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը