Պուտինը ժամանել է Թեհրան (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին մասնակցության համար ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն։
Հայտնի է, որ գագաթնաժողովին մասնակցելու են նաև նրա իրանցի և թուրք գործընկերները՝ Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Սպասվում է, որ քննարկման գլխավոր թեման կլինի սիրիական Իդլիբը և այնտեղ մեկնարկած ռազմական գործողությունն ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումների դեմ։
Սեպտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը մասնակցում են սիրիական Իդլիբ նահանգի դեմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արվում է նահանգը զինված ընդդիմադիրներից ազատագրելու նպատակով:
Հատկանշական է, որ ռմբակոծումից ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ու նրա դաշնակիցներ Ռուսաստանին ու Իրանին զերծ մնալ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի դեմ «անխոհեմ» հարձակում գործելուց:
Էրդողանն իր հերթին հայտարարել էր, որ սիրիական Իդլիբում կարող է բնակչության կոտորած տեղի ունենալ, և իրադարձությունների նման զարգացման դեպքում Թուրքիան կարող է կանգնել նոր միգրացիոն ճգնաժամի առաջ։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026