Հայկ Մարությանը մեկ այլ սխալական հայտարարություն էլ է թույլ տվել
Բացի «սեւերի ու սպիտակների» մասին հայտարարությունը, Երեւանի քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը թույլ է տվել մեկ այլ սխալական հայտարարություն եւս, սակայն դրան բարեկամաբար ենք վերաբերվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արմեն Մարտիրոսյանը։
«Մենք բոլորս մարդ ենք, ուստի եւ սխալական, որեւէ մեկն անսխալական չէ: Դրական եմ համարում, որ Հայկ Մարությանն ընդունեց իր ասածի սխալականության մի մասը, բայց այնտեղ մի հատված կար, որը եւս պարզաբանման կարիք ուներ: Թեեւ այդ ժամանակն անցել է։ Ինչեւէ, մենք առաջ ենք շարժվում, ոչ թե կենտրոնանում ենք ինչ-որ բանի վրա»,–նշեց նա։
Մարտիրոսյանը սխալական համարեց այն արտահայտությունը, թե միայն ՔՊ–ում են հավաքված այն մարդիկ, որոնք ոչ միայն հեղափոխության ժամանակ, այլ դրանից առաջ են պայքարել, սակայն նշեց, որ դրան բարեկամաբար են վերաբերվում եւ առաջ շարժվում։
«Ցանկացած պարագայում մեր մոտեցումը հետեւյալն է՝ չկան սեւեր եւ սպիտակներ, կամ այլ գույներ, մեզ համար կան քաղաքացիներ, որոնք ունեն իրենց դիրքորոշումը»,–հավելեց Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող մյուս անդամը՝ Հովսեփ Խուրշուդյանն էլ կարեւորեց, որ Մարությանը նոր է մտնում քաղաքականություն. «Հայկ Մարությանը հայտնի է որպես ուրախ տղա, դրական դաշտում գտնվող մեկը, իր այդ հայտարարությունն ինձ խորթ թվաց, նա եթե վերադառնա իր բնական վիճակին, այն դաշտին, որտեղ գտնվել է, ավելի լավ կլինի։ Իր կերպարը դրական է եւ ես նրան շատ լավ եմ վերաբերում։ Եթե քաղաքականություն մտնելիս վրիպումներ է թույլ տալիս, ոչինչ, շատ կցավեի, եթե դա թիմի մտածողության խնդիր լինի»։
Կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին շեշտեց «սեւերի ու սպիտակների» եզրույթներով խոսելը պետության համար ոչ մի լավ բանի չի բերելու. «Եթե Ստալինը դիմացս լիներ եւ ասեր, որ ինքը սպիտակն է, մենք հպարտությամբ սեւի գործառույթը կվերցնեինք մեզ վրա, որ ունենայինք նորմալ, ժողովրդավար երկիր»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը