Լավրով. «ԼՂ հակամարտության երկու-երեք առանցքային հարցեր դեռ պահանջում են լրացուցիչ ջանքեր»
«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ենթակա է կարգավորման: Այդ են վկայում երկար տարիների շփումների արդյունքները, հաջողվել է մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի վերաբերյալ ընդհանուր ըմբռնում: Դրանք են անվտանգության հարցը, մարդասիրական հարցերը, այժմ Ղարաբաղի շուրջ գտնվող և Ադրբեջանի կողմից չվերահսկվող շրջանների վերադարձի հարցերը, նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ անկասկած, այնտեղ ապրող մարդկանց հաշվի առնելով, նաև միջազգային խաղաղարար ուժերի պարամետրերի համաձայնեցումը»,– ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ Մոսկվայում ադրբեջանցի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ այդ կետերի մեծ մասի վերաբերյալ «իրենք ունեն համաձայնություն», սակայն երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռ քննարկվում են:
«Չեմ թաքցնի՝ մենք դեռ հեռու ենք նրանից, որ տեսնենք իրավիճակը, երբ կողմերը կմշակեն այդ չհամաձայնեցված հարցերի շուրջ միասնական մոտեցում»,- ասել է Լավրովը։
«Հարկավոր է հասնել վերջին ժամանակներում իրավիճակի լարվածության նվազման և՛ շփման գծում, և՛ հանրային տարածքում... Հարկավոր է նվազեցնել անվստահության այն մակարդակը, որն այժմ, ցավոք, դիտվում է, և մենք հույս ունենք, որ Ադրբեջանը և Հայաստանը կշարժվեն այդ ուղղությամբ, և մենք մեր կողմից ամեն կերպ կաջակցենք դրան»,- հավելել է Լավրովը:
7or.am


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...