Վրաստանի վարչապետն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
Երեկվա ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, որ օգոստոսի 30-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: «Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, որոնք պատմական նշանակության համատեղ ծրագրեր են իրականացնում», -ասել է նա:
Բաքվում նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի հետ: Բախտաձեն ասել է, թե տարածաշրջանային համագործակցության առումով քննարկվելու են շատ կարևոր նոր ուղղություններ, ինչպես նաև առևտրային հարաբերությունները զարգացնելու և խորացնելու նախաձեռնություններ: «Արդյունքում դրանք դրական կանդրադառնան մեր երկրի տնտեսական աճի և հիմնական նպատակի վրա` որպեսզի Վրաստանը դառնա տարածաշրջանային հանգույց»,- այսօր ասել է Վրաստանի վարչապետը:


















































Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են. Բախտաձե
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի