Թորոսյանը փոխնախարար է նշանակել իր ընկերոջ կնոջը
Politik.am-ը գրում է.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ միայն հայտնի է իր էքսցենտրիկ կերպարով, այլ նաև իր ընկերներին աշխատանքի տեղավորելով։ Մենք արդեն անդրադարձել էինք Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի` իր կասկածելի անցյալով ընկերոջ` Նարեկ Վանեսյանի նշանակմանը։ Արսեն Թորոսյանի հաջորդ ծանոթ-ընկեր սկզբունքով նշանակումը կապված է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի անվան հետ։
Պարզվում է, որ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը` Ստեփան Ավանեսյանը Արսեն Թորոսյանի ընկերներից է։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում։ Պարզվում է, որ Անահիտ Ավանեսյանը, 2017-ից մինչև փոխնախարար նշանակվելը եղել է «Աբովյան 39»ՍՊԸ և «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն։
Ի դեպ հետաքրքրական է, որ «Արֆարմացիան» դեղագործական հայտնի կազմակերպություն է, ինչը նաև հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է։ Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ նշյալ կազմակերպության սեփականատերը Անահիտ Ավանեսյանի ամուսինն է` Ստեփան Ավանեսյանը։
Փաստորեն, նախարարն իմանալով, որ սույն ոլորտում Անահիտ Ավանեսյանը և իր ամուսինը ունեն որոշակի բիզնես հետաքրքրություններ և շահեր` առաջարկել է Անահիտ Ավանեսյանին զբաղեցնել առողջապահության փոխնախարարի պաշտոնը։
Արժանահիշատակ է նաև այն, որ «Հին Հայաստանում» նման թեմաներն ամենից քննադատվող և արդիականն էին լրատվական էջերում, սակայն, ի հեճուկս սրա, «Նոր Հայաստանում» նմանատիպ թեմաները, գործարկված «սխեմաներն» ավելի ու ավելի հաճախ են վրիպում լրագրողների ուշադրության կենտրոնից։ Հուսանք, որ սա ընդամենը լրագրողների ինֆորմացվածության պակասի արդյունք է:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն