Մերկելի Բաքու այցի նախօրեին Գերմանիայում քննադատել են Ադրբեջանի իշխանություններին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Բաքու կատարած այցի նախօրեին դաշնային կառավարության մարդու իրավունքների լիազորված ներկայացուցիչ Բերբել Քոֆլերը նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների անբավարար իրավիճակի մասին, գրում է DW-ն:
Այս երկրում քաղաքացիական իրավունքները դեռեւս շատ դեպքերում սահմանափակ են, ինչպես եւ լրատվամիջոցների, հավաքների եւ խոսքի ազատությունը, «Redaktionsnetzwerks Deutschland» խմբի մեջ մտնող հրատարակություններին տված հարցազրույցում ասել է նա:
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ խնդրահարույց է, ասել է Քոֆլերը: Ընդդիմության ներկայացուցիչները, իրավապաշտպանները եւ քննադատող լրագրողներն ահաբեկված են սպառնալիքներով, ձերբակալություններով եւ որոշ դեպքերում իշխանություններից կախված դատական մարմինների հետապնդումներով:
Նրանք, ովքեր բացահայտ քննադատում են կառավարությանը, բանտարկվում են կամ հեռացվում են քաղաքացիական ծառայությունից, երկրից հեռացած քաղաքական ակտիվիստների ընտանիքի անդամների վրա ճնշում է գործադրվում:
Ադրբեջան այցը կլինի Անգելա Մերկելի Անդրկովկասի երկրների շրջագայության վերջնական մասը: Մինչ այդ Գերմանիայի կանցլերը այցելել էր Վրաստան եւ Հայաստան: Բաքվում Գերմանիայի կառավարության ղեկավարը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
AFP-ն նշում է, որ Գերմանիայի համար Ադրբեջանը հիմնականում հետաքրքիր է որպես էներգիայի մատակարար: Այս համատեքստում դրա նշանակությունը, ամենայն հավանականությամբ, կմեծանա նաեւ Տրանսանատոլիական գազամուղի շինարարության շնորհիվ, որը կձգվի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով մինչեւ հունական սահման: Ենթադրվում է, որ այս խողովակաշարի միջոցով հնարավոր կլինի որոշ չափով նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո