Յագլանդը՝ Ադրբեջանին. Մենք չենք ընդունում քաղբանտարկյալների առկայությունը Եվրոպայում
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում «ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի պայմանական ազատման կապակցությամբ:
«Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանում Շեքի քաղաքի վերաքննիչ դատարանն այսօր կարգադրել է ազատ արձակել հայտնի իրավապաշտպան Իլգար Մամեդովին ավելի քան հինգ տարի ազատազրկումից հետո, կարելի է ողջունել: Մենք չենք կարող ընդունել քաղբանտարկյալների առկայությունը Եվրոպայում, անմեղ մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները պետք է կատարվեն»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ դատարանը որոշում էր կայացրեց փոխարինել Մամեդովի ազատազրկման ժամկետը 2 տարվա փորձաշրջանով եւ երկրից դուրս գալու արգելքով պայմանական պատժով: Մամեդովը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Սակայն, Եվրոպական դատարանը երկու անգամ որոշում էր կայացրել այս վճռի արդարացված չլինելու մասին: Դրանից հետո Ադրբեջանի Գերագույն դատարանւ հունիսի 29-ին չեղյալ էր հայտարարել նախկին որոշումները եւ գործն ուղղարկել էր Շեքինի վերաքննիչ դատարան:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը