ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգ է Ադրբեջանում լրատվական կայքերի արգելափակմամբ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրատվական կայքերի արգելափակման առնչությամբ։
contact.az–ը հայտնում է, որ վերջերս Ադրբեջանում դիֆամացիայի պատճառով տեղեկատվական կայքերի արգելափակումից հետո ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը օգոստոսի 10-ին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին սեղմ ժամկետներում բարեփոխել լրատվամիջոցների մասին օրենքներն ու նորմատիվ ակտերը։ Նա շեշտել է հանրային նշանակության բոլոր հարցերով պլյուրալիստական բանավեճի խրախուսման անհրաժեշտությունն ինչպես օֆֆլայն, այնպես էլ համացանցում. «Վեբ–կայքերի արգելափակումը ծայրահեղ միջոց է, որը կարող է լռեցնել քննադատության ձայները, հատկապես եթե դրանք պայմանավորված են դիֆամացիայի շուրջ բավականին վիճելի հայտարարություններով։ Սա խոչընդոտում է տեղեկատվությանը հանրության հասանելիությանը եւ բացասաբար է ազգում լրատվամիջոցների պլյուրալիզմի եւ խոսքի ազատության վրա»,–ասել է Դեզիրը։
Ըստ հաղորդագրությունների՝ օգոստոսի 7-8-ը Տրանսպորտի, կապի եւ նորագույն տեխնոլոգիաների նախարարության խնդրանքով Բաքվի շրջանային դատարանները կարգադրել են արգելափակել 4 լրատվական կայքեր, դրանք են՝ az24saat.org, xural.com, arqument.az եւ monitortv.info։ Նշվում է, որ այս առցանց հարթակներում հրապարակված որոշ հոդվածներ պարունակել են զրպարտչական հայտարարություններ, այդ թվում՝ բարձրաստիճայն պաշտոնյաների նկատմամբ։
«Զանգվածային լրատվության միջոցներին առնչվող ցանկացած սահմանափակող միջոց կարող է արդարացվել միայն միջազգային չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ հիմնված չափազանց հստակ իրավաբանական հիմնավորումների եւ ոչ խտրական չափորոշիչների վրա»,–շեշտել է Դեզիրը։
Ավելի վաղ՝ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն էր հայտնել «Ազադլիգ» (azadliq.info) թերթի կայքի, «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության (azadliq.org), ինչպես նաեւ լրատվական «Ադրբեջանական ժամ» (azerbaycansaati.com եւ azerbaycansaati.tv), Meydan TV (meydan.tv) եւ Turan TV (kanalturan.com) պորտալների շարունակվող պետական արգելափակման շուրջ։
Հուլիսի 23-ին Դեզիրը դիմել է երկրի իշխանություններին՝ խնդրելով պարզաբանել Bastainfo.com, Criminalaz.com, Topxeber.az եւ Fia.az առցանց հարթակների արգելափակման պատճառներն ու հիմնավորումների օրինականությունը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ երկրի ամենամեծ մեդիախմբին՝ ԱՊԱ հոլդինգին պատկանող մի քանի պարբերականներ 2018 թվականի օգոստոսի 1-ից կասեցրել են իրենց գործունեությունը։

















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը