Միգուցե պետք չէ ՀՀ-ին վարկով զենք վաճառել. Независимое военное обозрение
Ռուսական Независимое военное обозрение պարբերականը հոդված է հրապարակել հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության մասին:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանը երկար տարիներ միայն ՌԴ-ից է ոչ միայն արտոնյալ պայմաններով զենք ստացել, այլև քաղաքական աջակցություն և տնտեսական պրեֆերենցիաներ:
Հեղինակը նշում է, որ ՌԴ-ից զենքի մատակարարումը հավասարություն է ստեղծում հակամարտող կողմերի միջև, սակայն ոչ բոլորի սրտով է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը:
«Այսպես` ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Կոութսի զեկույցում ասվում է, որ կողմերի` փոխզիջման չգնալու ցանկությունը, դրսից ճնշման ուժեղացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և ՀՀ-ի կողմից ռուսական նոր զենքի ձեռք բերումը 2018-ին կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների»,-ասվում է նյութում:
Նշվում է , որ հենց այդ հանգամանքը կարող էր դառնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցի և ՀՀ-ի` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցման պատճառը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքներին և նշվում, որ դա վկայում է այն մասին, որ Երևանի դիքորոոշումը Մոսկվայի հարցում փոխվել է:
«Իսկ միգուցե պետք է ավելի պարզ վարվել` չվաճառել վարկով ժամանակակից զենք, քանի որ ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, վարկը չի էլ վերադարձվում տնտեսական պատճառով, միգուցե արժե «կենդանի» փողով վաճառել այն: Այսպես ազնիվ կլինի, և նեղանալու պատճառ չի լինի»,-գրում է հոդվածագիրը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը