Սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն պատրաստ է վերադառնալ Ժնեւ՝ Սիրիայի հարցով բանակցությունների
Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) ղեկավարի տեղակալ Յահյա Կոդմանին հայտարարել է, որ կազմակերպության պատվիրակությունը մտադիր է վերադառնալ Ժնեւ Սիրիայի հարցով բանակցությունների համար, որոնց նոր փուլը նախատեսվում է մարտի 20-ին։
«Մեր պատվիրակությունը, մենք պատրաստ ենք գալ։ Քանի որ մեր նպատակը քաղաքական կարգավորման հասնելն է։ Մեզ անհրաժեշտ է քննարկել, թե որքանով է դա ձեռնտու բոլորին, բայց մենք ուզում ենք գալ»,– ասել է նա։
Նրա խոսքերով, ԲԲԿ պատվիրակությունը հրավերի է սպասում հանդիպմանը մասնակցելու համար։
«Եթե դա լինի, մենք պատրաստ ենք նույնիսկ Մարս հասնել»,– նշել է Կոդմանին, ավելացնելով, որ ԲԲԿ–ն Ժնեւի միջսիրիական բանակցությունների ընթացիկ փուլի ավարտից հետո մտադիր է փորձել «Կահիրե» եւ «Մոսկվա» հարթակների հետ ընդհանուր պատվիրակություն ստեղծել։
Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ–ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան, ԲԲԿ–ի պատվիրակության հետ խորհրդատվությունների արդյունքները ամփոփելով ասել էր, որ կոմիտեն Սիրիայի կարգավորման հարցով քննարկումներում բարձր շահագրգռվածություն է ցուցաբերել։
Top-News.am


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա