Financial Times. Թրամփը պիտի ընտրություն կատարի Թուրքիայի և քրդերի միջև
Բրիտանական «Financial Times» թերթի խմբագիրներից Դեյվիդ Գարդները գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացնելու համար պիտի ընտրություն կատարի Թուրքիայի և քրդերի միջև:
Գարդները հիշեցրել է, որ ամերիկյան ուժերը Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու համար արդեն իսկ համագործակցել են քրդական ուժերի հետ: Ընդգծելով, որ հաջորդ թիրախը սիրիական Ռաքքան է լինելու՝ գրում է. «Այժմ խնդիրն այն է, թե ինչպես վերցնել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ԻՊ-ի միջնաբերդ Ռաքքան: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ընտրություն պիտի կատարի իրեն դաշնակից, բայց միաժամանակ միմյանց թշնամի երկու ուժերի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Սիրիայի քրդական ուժերի (YPG) միջև»:
Ըստ Գարդների՝ Թրամփի որոշումը կկանխորոշի ոչ միայն ԻՊ-ի, այլև քրդերի ճակատագիրը:
Հեղինակավոր թերթի խմբագիրը հիշեցրել է, որ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ «ԱՄՆ-ի ամենահավատարիմ, ամենալավ կռվողները» բնորոշմամբ գովել էր քրդական ուժերին: 2014-2015թթ. Քոբանիի ազատագրումից հետո քրդերը դարձել են ԱՄՆ-ի գրեթե «անփոխարինելի» դաշնակիցը:
Ի տարբերություն քրդերի՝ Թուրքիայի դիրքերը ԱՄՆ-ում այժմ ուժեղ չեն: Գարդները նշում է, որ չնայած Թուրքիան միայն անցած ամռանը պայքար սկսեց իսլամիստների դեմ, բայց ամեն անգամ այդ հանգամանքը բավարար չի լինի, որպեսզի Թրամփը Ռաքքայում հրաժարվի քրդական ուժերից և համագործակցի Թուրքիայի հետ:
Գարդների կարծիքով՝ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմական օպերացիան մեկ գլխավոր նպատակ ունի. կանխել քրդական ուժերի անցումը դեպի Եփրատի արևմուտք և իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները միավորել:
Այդ իսկ պատճառով Գարդները հարցականի տակ է դնում Թուրքիայի վստահելիությունը Սիրիայի հիմնախնդրի լուծման հարցում:
Ըստ հեղինակի՝ թուրքական բանակը բավականին թուլացել է հատկապես հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զիտումներից հետո, և եթե Թուրքիան ստորաբաժանումները չվերակազմավորի, չի կարող հասնել այն հզորությանը, ինչն այս պահին տարածաշրջանում ունեն քրդական ուժերը:
«Թրամփն ԻՊ-ի դեմ պայքարում ստիպված է ընտրություն կատարել ավելի սահմանափակ հնարավորություններ ունեցող և հավատ չներշնչող «Եփրատի վահան» և քրդական ուժերի առաջնորդությամբ իրականացվող «Եփրատի ցասում» գործողությունների միջև»,- եզրափակել է Գարդները:
Աղբյուր` Ermenihaber.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը