Ռոբերտ Քոչարյանը ժամանեց դատարան
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր ժամանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ նա ներս է մտել դատարանի շենքի հետնամուտքով։
Քիչ հետո դատարանում կշարունակվի Մարտի 1-ի գործով Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը: ՀՀ պաշտոնաթող նախագահի շահերը ներկայացնում են հայտնի փաստաբաններ Ռուբեն Սահակյանն ու Արամ Օրբելյանը:
Նշենք, որ միջնորդության քննությունը մեկնարկել էր երեկ ուշ երեկոյան, սակայն քանի որ Ռոբերտ Քոչարյանը պատշաճ չէր ծանուցվել դատական նիստի տեղի և ժամի մասին, որոշում էր կայացվել դատական նիստը հետաձգել մինչև առավոտ։
Նշենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը