«Ինչո՞ւ են Հայաստանի տաքսիներն ավելի լավը». Նյու Յորքում բնակվող բլոգերը հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին
Նյու Յորքում բնակվող բլոգեր Nas_Daily-ը, որը ճամփորդում է տարբեր երկրներով ու ամեն այցելության վերաբերյալ մեկ րոպեանոց ուշագրավ տեսաանդրադարձներ հրապարակում իր ֆեյսբուքյան էջում, հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին:
Այս անգամ երիտասարդը տեսանյութ է արել Հայաստանի տաքսիների մասին՝ զարմանքով պատմելով, որ դրանց 90%-ն աշխատում է ոչ թե բենզինով կամ դիզելով, այլ գազով:
«Ինչո՞ւ են Հայաստանի տաքսիներն ավելի լավը» վերնագրով կարճ տեսանյութում Յասինին շատ է ուրախացնում այդ փաստը, որ վարորդները նախապատվություն են տալիս գազին, քանի որ այն, ի տարբերություն հեղուկ վառելիքի, ավելի էժան է ու ավելի քիչ քանակությամբ վնասակար նյութեր է արտանետում շրջակա միջավայր:
«Տաքսին, որ տեսնում եք իմ հետևում, աշխարհում ամենահետաքրքիր տաքսիներից է: Չնայած, որ այն հին է ու մաշված, այն շատ ավելի քիչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, քան դուք կպատկերացնեք:
Վարորդների 90%-ը դիզելից անցում է արել գազին: Արդյունքում վարորդը խնայում է գումար, հաճախորդը խնայում է գումար, շրջակա միջավայրին ավելի քիչ վնաս է հասցվում: Պատկերացրեք, եթե ավելի շատ երկրներ տաքսիների նման համակարգ ունենային»,-նշել է բլոգերը:


















































Երկիր, որը պետք է տեսնես... Հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի մասին
Վայր, որտեղ գրավիտացիան չի գործում. Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին հերթական տեսանյութը
«Պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղությունն է գալիս». Nas Daily-ի նոր տեսանյութը՝ Հայաստանի մասին
Հայաստանից Nas Daily-ի հերթական տեսանյութը նվիրված է հայտնի հայ անվաչմշկորդին. (Տեսանյութ)
«Շախմատի երկիր Հայաստան». Նյու Յորքցի բլոգերը պատմել է դպրոցներում շախմատ սովորեցնելու պրակտիկայի մասին (տեսանյութեր)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)