Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի առաջին փոխվարչապետ
Արարատ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցել Կայուն
զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։
Ըստ կառավարության հաղորդագրության, առաջին փոխվարչապետը ֆորումի
շրջանակում հուլիսի 17-ին ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր
զեկույցը:
Նա նաև ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին
փոփոխությունները, վերահաստատել Հայաստանի հանձնառությունները կայուն
զարգացման նպատակներին հասնելու համար, որոնք արտացոլված են զեկույցում։
Հարցուպատասխանի փուլում Արարատ Միրզոյանին հարցեր են ուղղել
Հունաստանի, Բելառուսի, Լիբանանի, Ադրբեջանի և քաղաքացիական հասարակության
մի շարք ներկայացուցիչներ:
Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի
հանդիպումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Գարո
Արմենի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հեղափոխությունից հետո ստեղծված համագործակցության նոր հնարավորություններին։
Արարատ Միրզոյանն ու Գարո Արմենը քննարկել են նաև հիմնադրամի ջանքերով Լոռիում վերջերս կառուցված «Սմարթ» կենտրոնի
գործունեությունը` ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է գյուղական
շրջանների հայ երեխաների ներուժի բացահայտմանն ու նրանց ինքնադրսևորմանը։
Կարևորվել է նոր նմանատիպ կենտրոնների հիմնադրումը Հայաստանի
Հանրապետության այլ մարզերում։
Որպես գործակցության նոր և հեռանկարային ոլորտ ուղենշվել է
դեղագործությունը։ Փոխվարչապետը շրջել է հիմնադրամի կենտրոնակայանում,
ծանոթացել անձնակազմին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը