Ադրբեջանի նախկին արտգործնախարարը մեղադրում է Իրանին
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուղարովը մեկնաբանել է Գյանջա (Գանձակ) քաղաքում երեկ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, հայտնում է minval.az-ը:
«Տպավորություն է ստեղծվում, որ մեզ կամ ցանկանում են ինչ-որ բան ցույց տալ, կամ Իրանի ղեկավարությունում ծայրահեղական շրջանակները փորձում են ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում, այն երկարաժամկետ հիմքով ապակայունացնել և հանգեցնել մեր երկրում շիաների և սուննիների բախման»,- ասել է Զուլֆուղարովը:
Նա վստահություն է հայտնել, որ հետաքննությունը ցույց կտա այդ հարձակման իրական պատվիրատուներին և կատարողներին:
«Հեյդար Ալիևի իշխանության գալուց ի վեր Ադրբեջանի և Իրանի միջև գործել է որոշակի modus operandi, որը կարելի է հետևյալ կերպ արտահայտել. մենք (Ադրբեջանը) չենք միջամտում ձեր ներքին գործերին, իսկ դուք (Իրանը) չեք արտահանում ձեր իսլամական հեղափոխության գաղափարախոսությունը մեր տարածք:
Վատ թե լավ, բայց այդ կանոնները գործել են երկար տարիներ, և ահա այսօր մենք տեսնում ենք, որ իրանական ղեկավարությունում ինչ-որ ուժեր փորձում են խախտել այդ կանոնը, իսկ Գյանջայի իրադարձություններն ապացույցն են այդ ենթադրության»,- ասել է Զուլֆուղարովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ադրբեջանական Գյանջա (Գանձակ) քաղաքում բողոքի ցույցերը ցրելու ընթացքում ոստիկանության երկու աշխատակից է սպանվել: Երկրի ոստիկանության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, հանրահավաքին մասնակցել է «կրոնական խմբավորումից» 150-200 մարդ:
Երբ ոստիկանները փորձել են կանխել ակցիայի անցկացումը, ցուցարարները հարձակվել են նրանց վրա «կտրող-ծակող առարկաներով»:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ցուցարարները հանդես էին գալիս հաջակցություն Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ մահափորձի համար ձերբակալված Յունիս Սաֆարովի:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը