Վրաստանի նախագահի թեկնածուն պատրաստվում է ջայլամ տանել դատարան
Վրաստանի նախագահի թեկնածու, «Գիրչի» (թարգմ․՝ կոն) կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն ծրագրում է հուլիսի 13-ին Թբիլիսիի քաղաքային դատարան տանել կենդանի ջայլամ:
Կուսակցությունը գրավոր նամակով դիմել է Թբիլիսիի կենդանաբանական այգուն՝ խնդրելով հուլիսի 13-ին մի քանի ժամով բաց թողնել ջայլամին: Ջափարիձեի կարծիքով, ջայլամը մարմնավորում է դատարանի դիրքորոշումը:
«Գիրչի»-ում կարծում են, որ Վրաստանում դատարան գոյություն չունի, իսկ ընդհանուր դատական համակարգը նման է ջայլամի, որը գլուխը թաքցնում է հողի մեջ: Խնդրում ենք հուլիսի 13-ին մեզ փոխանցել ջայլամին, նրան տեղափոխելու մասին մենք կհոգանք»,-ասված է նամակում, որը ստորագրել է կուսակցության նախագահ Իագո Խվիչիան:
Ջափարիձեն այսօր կենդանաբանական այգի է այցելել, լուսանկարվել թռչունների հետ, որոնք ըստ նրա ջայլամներ են: Կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ այնտեղ ջայլամ չկա, նշված թռչունը էմու է՝ Ավստրալիայում տարածված տեսակ, որը բավականին ագրեսիվ է:
«Ամեն դեպքում թռչունին վանդակից թեկուզ մի քանի ժամով հանելը բացառվում է: Տեղափոխությունը մեծ սթրեսի կենթարկի կենդանուն, իսկ կենդանաբանական այգին պաշտպանում է կենդանիներին»,-հայտարարել է Գուրիելիձեն: Վերջինս «Գիրչիի» անդամներին խորհուրդ է տվել այլ ուղիներ փնտրել:
Հիշեցնենք, Ջափարիձն ձերբակալվել է մայիսի 12-ին Ռուսթավեիլի պողոտայում մի քանի օր տևող բողոքի ակցիաների ժամանակ: Նա մեղադրվում է Վրաստանի վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածը խախտելու մեջ, ինչը ենթադրում է ոստիկանության աշխատակիցների հանդեպ անհնազանդություն ցուցաբերել: Ջափարիձեն ժխտում է մեղադրանքը, թեև դեպքերը տեղի են ունեցել տեսախցիկների առջև:
Աղբյուրը՝ aliq.ge

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը