Եվրամիությունն Ադրբեջանի հետ համաձայնագիր չի ստորագրի
Հուլիսի 4-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստին ընդունվեց ԵՄ-Ադրբեջան նոր գործարքի համար պայմանների ցանկը: Ապագա գործարքը պետք է ապահովի հիմնական ազատությունները, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու դեմ պայքար ենթադրի, հաղորդում է Turan գործակալությունը:
ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խորացման պայմաններից մեկը ԵՄ-ի հիմնական արժեքների եւ իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովումն է, չորեքշաբթի հայտարարել են Եվրախորհրդարանի պատգամավորները: Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ Համաձայնագրի շուրջ բանակցող կողմերի համար խորհրդարանի առաջարկությունը ընդունվել է 564 «կողմ», 69 «դեմ», 47 ձեռնպահ ձայներով:
Առաջարկությունները կոչ են անում Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարին.
• ապահովել, որպեսզի ապագա համաձայնագիրը շոշափելի եւ կոնկրետ օգուտներ բերի երկու կողմերին ոչ միայն խոշոր ընկերությունների, այլեւ Եվրամիության եւ Ադրբեջանի քաղաքացիների համար,
• ապահովել, որպեսզի ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խորացումը պայմանավորված լինի ժողովրդավարության նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության, լավ կառավարման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա:
• Ադրբեջանական իշխանությունները պետք է հիշեն, որ որեւէ համապարփակ համաձայնագիր չի վավերացվի, եթե երկիրը չի հետեւում ԵՄ հիմնական արժեքներին եւ իրավունքներին,
• անհրաժեշտ է, որպեսզի մինչեւ բանակցությունների ավարտը Ադրբեջանմ ազատ արձակիիր քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալների,
• անհրաժեշտ է օգնել Ադրբեջանին պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները եւ խաղաղ հավաքների ազատության իրավունքը,
• աջակցել դատական համակարգի բարեփոխմանը՝ գործադիրի իշխանությունից դրա անկողմնակալությունն ու անկախությունն ապահովելու համար,
• կոնկրետ քայլեր ձեռնարկել տնտեսական հանցագործության, կոռուպցիայի, փողերի լվացման եւ հարկերի չվճարման դեմ պայքարի ուղղությամբ, ինչպես նար հետաքննել փողերի լվացումը Laundromat-ի շրջանակում;
• հետագայում սատարե; Ադրբեջանում խմբագրական անկախություն ունեցող ազատ եւ բազմակարծիք լրատվամիջոցներին գերիշխող քաղաքական եւ օլիգարխիկ խմբերից՝ ԵՄ չափանիշներին համապատասխան:

















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը