Հասկանալի է, որ հրատապ գործեր են լինում, բայց ԱԺ նիստին վարչապետի ներկա լինելու հանգամանքը սահմանադրական է. Աշոտյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է խորհրդարանի նախորդ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը՝ նշելով, որ ԱԺ նիստին վարչապետի ներկա լինելու հանգամանքը սահմանադրական է:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գործընկերներ,
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ազգային Ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի իրավական երկու հիմք՝ ՀՀ Սահմանադրության հոդված 112 եւ ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգ֊օրենքի հոդված 40։
Ի դեպ, վերջին օրենքը, որը ուղղակիորեն սահմանում է ԱԺ այդ նիստին ՀՀ վարչապետի ներկա լինելու հանգամանքը, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ է։
Բարի վերադարձ եմ մաղթում վարչապետին։
Հ.Գ. Իրականում հասկանալի է, որ վարչապետի պաշտոնում թե նախկինում, թե հիմա բազմաթիվ այլ հրատապ գործեր են լինում։ Մոսկվայի հանդիպումները շատ կարեւոր եմ համարել, միաժամանակ դիմել եմ կառավարության աշխատակազմին վարչապետի աշխատանքային ժամանակացույցը կազմել ըստ սահմանադրության պարտավորությունների»,-գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում եւս անդրադարձել էր այս խնդրին՝ նշելով. «Ես Մոսկվա եկա չորեքշաբթի, եւ այդ օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն էր, եւ տեղյակ եմ, որ «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչները խոսել են այն մասին, թե ես նախկինում քննադատել եմ վարչապետներին, ովքեր ներկա չէին լինում ԱԺ-ում, իսկ ես, ահա, նույն կերպ եմ վարվում, ես ուզում եմ ընդգծել մի շատ կարեւոր տարբերություն. ուրեմն՝ նախորդ Սահմանադրության մեջ շատ հստակ ընդգծվում էր, որ վարչապետն ու Կառավարության անդամները չորեքշաբթի օրվա նիստում պատասխանում են պատգամավորների հարցերին, նոր Սահմանադրության մեջ, որը ՀՀԿ-ի Սահմանադրությունն է, վարչապետի հանգամանքը հատուկ չի ընդգծվում, ինչը դե յուրե հնարավորություն է ստեղծում, որպեսզի վարչապետը, երբեմն, բացակայի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխաններից»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը