Իրանում հակաիսրայելական զանգվածային ցույցեր են ընթանում
Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում Ալ-Քուդսի օրվա կապակցությամբ զանգվածային հակաիսրայելական ցույցեր են ընթանում: «ԻՐՆԱ»-ի փոխանցմամբ՝ Ալ Քուդսի միջազգային օրը նշվում է 1979-ից. այն հռչակել է Իրանում իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին: Օրը նշվում է լուսնային օրացույցով Ռամադանի վերջին ուրբաթ օրը: Այդ օրը Իրանում եւ այլ երկրներում հակաիսրայելական ցույցեր ու ակցիաներ են իրականացվում:
Ավելի քան 5.3 հազար լուսանկարիչ եւ լրագրող, այդ թվում նաեւ՝ 150 օտարերկյա լրագրող, լուսաբանում են միջոցառումն ավելի քան 900 իրանական քաղաքներում: Այս տարի հանրահավաքները անցկացվում են «Դիմադրության ճակատի հաղթանակը, ԱՄՆ-ի եւ Իսրայելի թշնամական գործունեության ջախջախումը, Պաղեստինի վերադարձը» կարգախոսի ներքո: Հանրահավաքի մասնակիցները պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները դատապարտող կարգախոսներ են հնչեցնում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը