Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում: Այս մասին նշված է Հայաստանի նոր կառավարության ծրագրում, որը հունիսի 7-ին խորհրդարանում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ծրագրում նշված է, որ «ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում ժողովրդավարական ոչ բռնի թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո ակնհայտ է դարձել, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը չի արտացոլում իրական քաղաքական տրամադրությունները, ժողովրդի նախապատվությունները, ուժերի իրական հարաբերակցությունը: Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում:
Հայաստանի կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս այսպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որոնք կլինեն ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական: Փոփոխություններին համապատասխան պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձեւավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը