Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Ամերիկյան կազմակերպությունը մեղադրել է Թուրքիային հաքերային հարձակման մեջ

 

Ամերիկյան կազմակերպությունը մեղադրել է Թուրքիային հաքերային հարձակման մեջ
Միացյալ Նահանգների «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ կառավարական կազմակերպությունը մեղադրել է Թուրքիային իրենց կայքեջի, ինչպես նաեւ աշխատակիցների սոցցանցերի եւ էլեկտրոնային հասցեների դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեջ: Կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆի խոսքով, հարձակման արդյունքում, իրենց կայքը, էլեկտրոնային հասցեներն ու սոցցանցերում աշխատակիցների անձնական էջերը մի քանի ժամ անհասանալի էին կամ դրանց վրա տեղադրված էր Թուրքիայի դրոշը.

«Մենք նման գործողություններն անընդունելի ենք համարում: Դրանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ Թուրքիայի համար անտանելի է խոսքի ազատությունը»:

Նասիֆը հիշեցնում է, որ ընդամենը մեկ օր առաջ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների Սենատում քննարկում էր կազմակերպվել Թուրքիայում մարդու իրավունքների դեմ ճնշումների վերաբերյալ: Քննարկումների ընթացքում ԱՄՆ-ի սենատորներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսել են Թուրքիայի իշխանությունների կողմից մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների դեմ իրականացվող լուրջ ճնշումների մասին:

Ասուլիսին գործընկերներին աջակցելու էին եկել նաեւ հայկական եւ հունական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի կարծիքով, Թուրքիայի իշխանությունների նման գործելաոճը նոր չէ.

«Այնտեղ, որտեղ Թուրքիայի իշխանությունները չեն կարողանում ճնշել կամ գնել, նրանք փորձում են լռեցնել մարդկանց՝ այդ թվում եւ հաքերային հարձակումների միջոցով»:

Առ այժմ Ֆիլիպ Նասիֆի խոսքով իր կազմակերպությունը զբաղված է հաքերային հարձակման հետ կապված տեղեկությունների հավաքագրմամբ, որից հետո նախատեսում է դիմել ԱՄՆ-ի իրավապահներին՝ գործին իրավական բնույթ տալու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար.

«Ես նորություն ունեմ Թուրքիայի համար. Այն, ինչ աշխատում է Թուրքիայում, Միացյալ Նահանգներում չի աշխատելու: Մենք շարունակելու ենք պայքարը»:

Նյութը հրապարակելուց առաջ «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանություններ էր խնդրել նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունից, որոնք մինչ այս ժամը չէին ստացվել: Նշենք սակայն, որ մեղադրանքները հիմնված են միայն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ կառավարական կազմակերպության հայտարարության վրա, որն առ այժմ իրավապահ մարմիններին չի դիմել: