Օբաման «լուրջ սխալ» է անվանել իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Թրամփի որոշումը
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման լուրջ սխալ է անվանել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշումը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ես վստահ եմ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը սպառնալիքի տակ դնելու որոշումը՝ առանց Իրանի կողմից համաձայնագրի խախտումների, լուրջ սխալ է։ Առանց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ ԱՄՆ-ն վերջնական հաշվով կարող է պարտված դուրս գալ Իրանի ձեռքում միջուկային զենքի և Մերձավոր Արևելքում պատերազմի միջև ընտրության հարցում»,- ասվում է նախկին նախագահի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից։
«Այսօր հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու իրանական միջուկային գործարքից»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ հուշագիր կստորագրի առ այն, որ նախկինում սառեցված պատժամիջոցները վերականգնվեն:
«Մենք տնտեսական պատժամիջոցներ կսահմանենք ամենաբարձր մակարդակով: Ցանկացած երկիր, որն օգնում է Իրանին միջուկային զենք ստանալու ձգտման հարցում, նույնպես կարող է խիստ պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ-ի կողմից», - հայտարարել է Թրամփը:
Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ն անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները:
«Այս պահից սկսած իրանական միջուկային ծրագրի համաձայնագիրը գործում է Իրանի և 5 երկրի միջև»,- ասել է Ռոհանին:


















































Իրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունի
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի
Կատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու»
Արաղչի. Իրանը կպատերազմի մինչև Թրամփը հասկանա, որ պատերազմ սկսելը սխալ էր
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին