Հայաստանում պետք է հաղթի բանականությունը
Ինչեր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված: Այո, նույն ամբոխները կարող են եւ դրական ազդեցություն ունենալ, բայց նաեւ՝ բացասական, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Հավատացեք, մեր բազմաչարչար երկիրը ոչ Սիրիա է, ոչ էլ Լիբիա, որ մարդկային եւ նյութական ռեսուրսներ գտնի աղետից հետո ոտքի կանգնելու համար:
մենք հենց հիմա պետք է հույզերը մի կողմ դնենք եւ փորձենք բանականության օգնությամբ լուծել խնդիրը: Մենք այդ ներուժն ունենք: Հանրապետականները պետք է հասկանան, որ այլեւս նախկին ձեւերով հնարավոր չէ: ՀՀԿ-ն Հայաստանում այլեւս անելիք չունի:
Մյուս կողմում, հրապարակում կանգնածները պետք է հասկանան, որ այս երկիրը երկգույնանի չէ՝ սեւուսպիտակ չէ, որ խնդիրը պետք է կարգավորվի բոլոր շերտերի շահերից ելնելով, բայց եւ առաջին հերթին՝ պետության շահերից ելնելով:
Րոպե առաջ պետք է բանակցություններ սկսվեն: Րոպե առաջ պետք է կողմերը նստեն սեղանի շուրջ եւ լուծում գտնեն: Հատուկ շեշտենք, որ կողմերից մեկը հաստատ չպետք է լինի այն 55 հոգանոց խումբը, որն առամնց երկար մտածելու դեմ գնաց մի ամբողջ ժողովրդի:
Կողմերից մեկը պետք է լինի ժողովուրդը եւ նրա ներկայացուցիչը, իսկ մյուսը՝ կրկին ժողովուրդը եւ կառավարությունում, իշխանությունում գտնվող այն առողջ ուժերը, որոնք հասկանում են, որ Հայաստանն այլեւս փոխվել է եւ երկրում նոր փուլ է սկսվում:
Հայաստանը պետք է օգտագործի այս պահը առաջընթացի, զարգացման եւ բարգավաճման համար:
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը