Համշենի հայերենն անհետանալու վտանգի տակ է. թուրքական հեռուստաընկերությունը` համշենցիների մասին
Մայրենի լեզվի միջազգային օրը, փետրվարի 21–ին, Թուրքիայի համշենցիները համերգ են կազմակերպել Ստամբուլում, որտեղ երգեր են ներկայացրել են հայոց լեզվի Համշենի բարբառով:
Akunq.net–ի փոխանցմամբ՝ համշենցիների «Վովա» խումբը համշենական երգի երեկո էր կազմակերպել Ստամբուլի ակումբներից մեկում, իսկ թուրքական CNNturk հեռուստաընկերությունն անդրադարձել է այդ համերգին:
Հաղորդման ընթացքում նշվում է, որ համշեներենը, այսինքն` հայոց լեզվի Համշենի բարբառը, հայտնվել է անետացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում, եւ որ Մայրենի լեզվի միջազգային օրը մի համերգ է կազմակերպվել Ստամբուլում, որտեղ ներկայացվել են համշենական երգեր: Ըստ հաղորդման` համշեներեն խոսող մարդկանց թիվը Թուրքիայում կազմում է 30-40 հազար: Նշվում է նաև, որ համշեներենի անհետացման պատճառներից մեկն ուրբանիզացիան է:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը