Ադրբեջանը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը պահանջում են չեղարկել շաբաթասկզբին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները` կեղծիքների ու քաղաքական ճնշումների պատճառով:
Երեկ Բաքվում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդն անցած ընտրությունները որակել է «քվեարկություն առանց ընտրության»:
«Արտահերթ քվեարկություն անցկացնելու պատճառն այդպես էլ հայտնի չդարձավ ո՛չ քարոզարշավից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ոչ հետո: Ժողովրդավարական ընտրությունների անցկացման որևէ պայման չպահպանվեց, 150 մարդ ազատազրկված է` քաղաքական հայացքների համար, մամուլն ու հեռուստատեսությունը` իշխանությունների հսկողության տակ», - հայտարարել է Արիֆ Հաջիլին:
Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին էլ պնդել է, թե գործող վարչակազմը ճնշումներ է բանեցրել նաև երեկվա հանրահավաքը խափանելու համար:
Ըստ նրա, կուսակցության ութ ներկայացուցիչներ նախօրեին վարչական կալանքի են դատապարտվել, հարյուրավոր ակտիվիստներ կանչվել ոստիկանություն:
Հանրահավաքի ավարտին ընդդիմադիրները համատեղ բանաձև են ընդունել, որտեղ նշվում է, որ շարունակելու են պայքարը, քանի դեռ Ադրբեջանում չեն անցկացվել ազատ ու արդար ընտրություններ:
Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտել էին ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով, արդեն չորրորդ անգամ, հաղթել է Իլհամ Ալիևը` ստանալով ձայների 86 տոկոսը:
Միջազգային դիտորդները ևս քննադատել էին քվեարկության ընթացքը, պնդելով, թե այն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով և անցել մրցակցության բացակայության պայմաններում:

















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը