Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ասադի հետ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում վճռականորեն դատապարտել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ագրեսիան Սիրիայի դեմ, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը։
Ռոհանին հաստատել է Սիրիայի եւ նրա ժողովրդի նկատմամբ Իրանի մշտական դիրքորոշումը՝ վստահություն հայտնելով, որ այս ագրեսիան չի թուլացնի Սիրիայի ժողովրդի վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում։ Իր հերթին Ասադը Ռոհանիին պատմել է ագրեսիայի մանրամասները եւ այն մասին, թե ինչպես են պատասխանել հարվածին՝ ընդգծելով, որ այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «արեւմտյան գաղութատիրական ուժերը՝ ահաբեկչության հովանավորները հասկացել են, որ կորցրել են վերահսկողությունը եւ միեւնույն ժամանակ զգացել են, որ կորցրել են իրենց ժողովուրդների եւ ամբողջ աշխարհի վստահությունը»: Նա նշել է նաեւ, որ այս ագրեսիան տեղի է ունեցել նաեւ այն բանից հետո, երբ ահաբեկիչները չկարողացան հասնել իրենց չարագուշակ նպատակներին։

















































Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները
NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը