Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. պայքարում է 8 թեկնածու
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել է նախագահական ընտրությունների մեկնարկի մասին:
Ինչպես նշում է «Թրենդ» գործակալությունը, Փանախովը մանրամասնել է, որ նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից թեկնածու, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Մամեդովը:
Հայտնի է, որ երկրի 125 ընտրական շրջանում բացվել է 5.426 մշտական ու 215 ժամանակավոր ընտրատեղամաս:
Նշվում է, որ ընտրական գործընթացին օրվա ընթացքում կարելի է հետևել ԿԸՀ-ի պաշտոնական կայքում: Օրվա ընթացքում՝ ժամը 10:00-ին, 12:00-ին, 15:00-ին, 17:00-ին և 19:00-ին, ԿԸՀ-ն տեղեկություններ կներկայացնի ընտրությունների ընթացքի վերաբերյալ:
Աղբյուրը հավելում է, որ ընտրությունների ընթացքին հետևելու է աշխարհի 59 երկրից և 61 կազմակերպությունից ուղարկված 894 միջազգային և 58.175 տեղական դիտորդ:
Հայտնի է, որ քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով ժամը 19:00-ին:
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի 5.309.434 մարդ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները բոյկոտած ընդդիմությունը մտադիր է ապրիլի 14-ին հանրահավաք անցկացնել Բաքվում: Այդ մասին հայտնել է ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին։

















































ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը
Ադրբեջանում ընտրախախտումների մասին բարձրաձայնած միջազգային դիտորդները կանչվել են ԱԳՆ
Ադրբեջանի ընդդիմությունը նախագահական ընտրությունների արդյունքները չի ճանաչում
Ադրբեջանում «լռության օր» է
Ադրբեջանի նախագահը փորձում է ինքնահաստատվել իր իսկ պատվերով գրված գովաբանական նամակների միջոցով
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը