«Ռոսատոմն» արդեն շուրջ 3 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման գործում
«Աքքույու» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շինարարության մեջ կատարված ներդրումները, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիան սկսել է կառուցել Թուրքիայում, արդեն հասել են գրեթե 3 մլրդ դոլարի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Արդեն ներդրված է մոտավորապես 3 մլրդ դոլար, այսինքն՝ միջոցներ են հատկացված այդ նախագծի իրագործման համար: Դա միանգամայն բավարար է, որպեսզի շինարարությունն ընթանա»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք նախագծի իրագործման վրա ազդել դրանում օտարերկրյա ներդրողների բացակայությունը, որոնց փնտրում է «Ռոսատոմը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ատոմայինէլեկտրակայանի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 20 մլրդ դոլար: Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորում Է ռուսական կողմը եւ, միջկառավարական համաձայնագրին համապատասխան, նախագծի 49 տոկոսը կարող է վաճառվել արտաքին ներդրողներին:
«Հուսով ենք, որ, հաշվի առնելով երկօրյա վաղեմության վերջին բանակցությունները եւ թուրք գործընկերների հետ «Ռոսատոմի» աշխատանքի շարունակումը, այդ որոշումները (նախագծում օտարերկրյա ներդրողների ներգրավման մասին) մոտ ժամանակներս կընդունվեն եւ կգտնվեն»,- հավելել է ՌԴ էներգետիկայի նախարարը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը