«Քաղաքական դաշտում հատկապես թիրախավորված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը»
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ԱԺ ընտրություններից առաջ քաղաքական դաշտում հատկապես թիրախավորված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, եւ այդ թիրախավորումն ուղղորդված է։ Այս մասին նա ասաց «Hraparak.am»-ի հետ զրույցում։
«Այդքան էլ կոռեկտ եւ բարոյաէթիկական տեսանկյունից ճիշտ չէ ինը դաշինքի մեջ թիրախավորելը մեկ թիմին այն դեպքում, երբ երկրում տիրում է խայտառակ վիճակ»,-ասաց մեր զրուցակիցը։
«Դուք լավ հասկանում եք, որ այդ ամենն ուղղորդվում է։ Իհարկե, այդ մարդիկ լքել են թիմը, իսկ գործող թիմն էլ ուղղորդում է։ Հայաստանում հաստատված է քրեաօլիգարխիկ համակարգ, չկա ազատ տնտեսություն, հետեւաբար չի կարող լինել ազատ մամուլ, որը ազատ տնտեսության հետեւանքն է։ Կան ազատ մամուլի ներկայացուցիչներ, բայց նրանք ազատ լինել չեն կարող, որովհետեւ ուղղորդվում են այդ համակարգի կողմից»,-ասաց Երվանդ Բոզոյանը։
Մանրամասները՝ «Hraparak.am»–ում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը