Սահակաշվիլին խոստացել է գալ Վրաստան եւ...
«Ես կգամ Վրաստան եւ իմ թիմի հետ միասին կիրականացնեմ բոլոր ծրագրերը: Ես իմ ժողովրդին չեմ թողնի դժվարությունների մեջ»: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Սահակաշվիլիի խոսքով՝ «Ազգային շարժումը» կվերադարձնի յուրաքանչյուր վրացուն իր տնտեսական ուժը: «Ես ասում եմ այդ մաֆիային, որ մենք կվերացնենք այդ կառավարումը, մենք կվերադարձնենք տնտեսական հզորությունը յուրաքանչյուր վրացուն և իսկական վրացական բիզնեսին: Երբ մենք հասնենք դրան, դա թույլ կտա մեզ անմիջապես բարձրացնել աշխատավարձերը», - ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը դատարկվում է, եւ դա իրական վտանգ է: Շտկել դա, ըստ նրա, հնարավոր է միայն տնտեսության վերականգման, կենսամակարդակի բարելավման, աշխատավարձերի բարձրացման եւ տնտեսական հնարավորությունների մեծացման դեպքում:
«Ես պատրաստվում եմ ինքս դա անել: Այժմ նրանք իմ դեմ քրեական գործեր են հարուցում, միայն որպեսզի ես չգամ Վրաստան: Ես կգամ եւ իմ թիմի հետ միասին կիրականացնեմ այս բոլոր ծրագրերը: Ես իմ ժողովրդին դժվարությունների մեջ չեմ թողնի: Ես նրան չեմ հանձնի մաֆիային: Դա պետք է ավարտվի: Վրաստանը պետք է ազատագրվի», - ասել է Սաակաշվիլին:


















































Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սահակաշվիլի
Սաակաշվիլին մեղադրել է Վրաստանի իշխանություններին՝ Արևմուտքի, ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ պատմական իրադարձություն տեղի կունենա. Սաակաշվիլի
Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի
«Իմ աշխատավարձն ամսական 10 հազար դոլար է, և ես կարող եմ ինձ թույլ տալ նման տուն»․ Սաակաշվիլիի մայրը պատասխանել է քննադատություններին (տեսանյութ)
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից