Թուրքիայում ջրցան մեքենաներով փրկել են ձկներին (Լուսանկար)
Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգի Յայջը գյուղի ջրանցքներից մեկում ջրի նվազման հետեւանքով ձկներին սատկելու վտանգից փրկել են ոստիկանության ջրցան մեքենաները։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Իգդիրի Յայջը գյուղի բնակիչների ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած բնապահպանները մեծ թվով ձկներ են հայտնաբերել ջրի սնուցումից զրկված ջրանցքում։ Նրանք ձկներին թթվածնային քաղցի հետեւանքով սատկելու վտանգից փրկելու համար դիմել են ոստիկանությանը՝ տրամադրելու ջրցան մեքենաներ։
Ոստիկանության ջրցան մեքենաները եկել են ու ջրով լցրել ջրանցքը, որից հետո նախատեսվում է ձկներին տեղափոխել եւ բաց թողել Արաքս գետում։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը