ԱՄՆ-ի դիրքորոշումը Գյուլենի արտահանձնման հարցում անփոփոխ է
ԱՄՆ-ն ներկա պահին չի փոխել իր դիրքորոշումը իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում, որին Անկարան մեղադրում է անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են Սպիտակ տանը կից գործող Ազգային անվտանգության խորհրդի մամուլի կենտրոնից:
«Ոչ մի փոփոխություն այդ հարցում չկա», - ասել է Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքն այն մասին, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը դրական է մոտենում Գյուլենի արտահանձնման հարցին:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայի Զինուժի մի խումբ զինվորականներ, այդ թվում` ժանդարմերիայի աշխատակիցներ, ռազմական հեղաշրջման փորձ էին իրականացրել, որը սակայն մի քանի ժամում ճնշվել էր:
tert.am

















































Ֆլինը Գյուլենի մասին տեղեկատվություն է հավաքել Անկարայի համար. լրատվամիջոց
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը