Թուրք պրոֆեսորը «մեղադրվում է» հայկական թեմայով գիտաժողով կազմակերպելու մեջ
Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի նախկին դասախոս պրոֆեսոր Շաքիր Բաթմազը մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամակցելու և պատասխանատու դերակատարում ունենալու մեջ:
Բաթմազի դեմ ներկայացված մեղադրականում կարևոր տեղ է հատկացվել հայերի հետ հարաբերություններին և գյուլենական համայնքի ղեկավար, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հայկական ծագման վերաբերյալ նրա կարծիքին: Ի դեպ, Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից համարվում է FETÖ-ի հիմնադիր-ղեկավար և մեղադրվում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Բաթմազի մեղադրականում նշվում է, որ Էրջիյեսի համալսարանում հայերին վերաբերող 2 գիտաժողով է կազմակերպել, որոնք իրականացվել են FETÖ-ի «Կրոնների միջև երկխոսություն և համերաշխություն» նախաձեռնության շրջանակներում: Նաև նշվում է, որ Բաթմազը հյուրընկալվել է Հայոց պատրիարքին, Հայաստանում մասնակցել է գիտաժողովի և Էրջիյեսի համալսարանում FETÖ-ի անդամների հետ իրականացրել է հայերից ներողություն խնդրելու արշավը:
Մեղադրականի այն հատվածում, որը վերաբերում է Գյուլենի ծագմանը, մեջբերվել են հենց Բաթմազի խոսքերը.
«Երբ որպես պատմաբան վերլուծում եմ՝ հաշվի առնելով նրա բնակության տարածքը, մտածում եմ, որ Գյուլենը հայկական ծագում ունի: Էրզրումում, որտեղ ծնվել է Գյուլենը, անցյալում շատ խիտ հայկական բնակչություն է եղել: Կարծում եմ նաև, որ նա ծառայել է Ամերիկայի իմպերիալիստական գործունեությանը»:
Աղբյուր` ermenihaber.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը