Վրաստանում քաղաքական սկանդալ է առաջացել Դիմա Բիլանի այցի պատճառով
Հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը ժամանել է վրացական Բաթում՝ ռուսական դեղագործական ընկերության կորպորատիվ երեկոյի ժամանակ ելույթ ունենալու համար: Այս մասին հայտնում է apsny.ge կայքը՝ հղում անելով «Բաթումելեբի» պարբերականին: Դրանից բացի, երգիչն Instagram-ում գրել է Աջարիա մեկնելու մասին:
Լրագրողների հաղորդմամբ՝ երգչին հրավիրել է Johnson & Johnson ընկերությունը, որի երեկույթին ներկա են եղել դուստր ընկերությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից: Միջոցառումն անցկացվել է Sheraton Batumi հյուրանոցում:
Նշվում է, որ Բիլանի այցը քաղաքական սկանդալի պատճառ է դարձել: «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության Բաթումի մասնաճյուղի ներկայացուցիչները քննադատել են Աջարիայի կառավարությանը ռուս երգչի այցի կապակցությամբ:
Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ Բիլանը Վլադիմիր Պուտինի նախընտրական քարոզարշավի ակտիվ մասնակիցն է և աջակցում է «Կրեմլի ագրեսիվ քաղաքականությանը»:
Նրանք նաև պնդել են, որ Johnson & Johnson ընկերության կորպորատիվ երեկոյին հրավիրված են եղել նաև Աջարիայի կառավարության անդամները: Իշխանությունները հերքել են այս տեղեկությունը՝ հայտնելով, որ ինքնավար հանրապետության կառավարությունը ոչ մի կերպ կապված չէ այս միջոցառման հետ:
Հայտնի է, որ Բաթումից Բիլանը գնացքով ուղևորվել է Թբիլիսի:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը