Թուրք պատմաբանը հայտնի սուլթանին ապուշ ասելու համար ներողություն է խնդրել, սակայն նույնը այլ կերպ է ասել
Թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Ջելալ Շենգյորը պարզաբանումէ տվել սուլթան Սուլեյմանին ապուշ անվանելու հետ կապված։
Թուրքական Haberturk-ում հրապարակած իր պարզաբանման մեջ թուրք պրոֆեսորը նշել է, թե այդ բառով ցանկացել է լրագրողների ուշադրությունը գրավել թուրք քարտեզագիր Փիր Ռեիսի մասին գրքի վրա, սակայն լրագրողներին միայն ապուշ բառն է հասկանալի եղել այդ ամենում։
Նա ցավ է հայտնել, որ թուրք լրագրողների մակարդակը բավականացնում է միայն ապուշ բառը հասկանալու մի ամբողջ գիտական ելույթի եւ կարեւոր գրքի շնորհանդեսից։ «Բայց պետք է ասեմ, որ սուլթան Սուլեյմանն իմ ամենաչսիրած սուլթանն է, ով սկիզբ դրեց Օսման կայսրության փլուզմանը։ Իմ օգտագործած բառը ինձ ճանաչող որոշներին նեղացրեց, որի համար ներողություն եմ խնդրում»,-ասել է պրոֆեսորը։
Նշենք, որ օսմանյան ճանապարհորդ Փիրի Ռեիսի հետ կապված մի գրքի շնորհանդեսին պրոֆ. Ջելալ Շենգյորը Օսմանյան կայսրության ամենահայտնի սուլթանին ապուշ է անվանել։
«Փիրի Ռեիսի անհաջողությունը նրանում էր, որ ծնվել է ապուշ սուլթան Սուլեյմանի ժամանակներում»,–ասել է Ջելալ Շնեգյորը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը